Մոսկվան ողջունում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման դրական միտումները․ Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նկատվող դրական միտումները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այն դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։
Այժմ կարևոր է դրանք զարգացնել ու չվնասել անխոհեմ հռետորաբանությամբ, որը, ցավոք, վերջին ժամանակներս տեղ է գտնում»,-ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ իրենք էլ իրենց կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն այդ միտումներին։
Այս մասին հայտնում է Tass-ը, նշելով, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաները հանդիպել էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ու պայմանավորվել շարունակել բանակցությունները ղարաբաղյան արգավորման շուրջ հաջորդ ամիս։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին