Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է բերել Հայաստանին Հնդկաստանի հետ մրցախաղում
Բաթումում ընթացող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5 - 1.5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ընտրանու նկատմամբ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, Գաբրիել Սարգսյանը հաշտություն է կնքել Պենդալա Հարիկրիշնայի հետ, ոչ-ոքի է գրանցվել նաև Հրանտ Մելքումյան - Ադհիբան պարտիայում: Վերջինը մրցախաղում ավարտվել է Հայկ Մարտիրոսյան - Կրիշնան Սաշիկիրան պարտիան:
Հայաստանի չեմպիոն, 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը պարտության է մատնել բազմափորձ Սաշիկիրանին և հաղթանակ պարգևել Հայաստանի թիմին:
Մրցաշարի մյուս հիմնական մրցախաղերը դեռ ընթացքի մեջ են:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները
- Հայաստանի կանանց շախմատի հավաքականը առաջատարն է
- Հայաստանի շախմատիստուհիները լավագույն եռյակում են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան