Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեպտեմբերի 26-ին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է հոկտեմբերի 3-ին:
Ըստ այդմ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Ռուբեն Մելիքյանի լիազորությունները»:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային ասպարեզում մեծ ընդգրկվածությունը նաև Ռուբեն Մելիքյանի շնորհիվ էր. Արման Թաթոյան
- Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել Արցախի օմբուդսմանի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին