ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
Բաթումիում նախօրեին տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԴԵ/ կոնգրեսը: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունը։
ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ Հայաստանից մասնակցել է ՀՇՖ առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, որը քվեարկել է ՌԴ փոխվարչապետ, ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի տնօրեն Արկադի Դվորկովիչի օգտին: Նոր նախագահը հավաքել է 103, իսկ մյուս թեկնածուն` հույն Գեորգիոս Մակրոպուլոսը` 78 ձայն: Իր թեկնածությունն առաջադրել էր նաև անգլիացի Նայջել Շորթը: Բայց նա վերջին պահին փոխել է որոշումը և քվեարկել Դվորկովիչի օգտին:
Հարակից հրապարակումներ`
- ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուն տպավորված է Հայաստանում շախմատի դասավանդման մակարդակով
- ՖԻԴԵ-ում մեկնաբանել են Իլյումժինովին հեռացնելու մասին որոշումը
- ՖԻԴԵ-ն հեռացրել է Իլյումժինովին նախագահի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան