Բռնցքամարտը հնարավոր է կորցնի օլիմպիական կարգավիճակը
Բռնցքամարտը հնարավոր է հանվի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, պատճառը Միջազգային օլիմպիական կոմիտեի և Սիրողական բռցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) միջև առկա տարաձայնությունն է։
ՄՕԿ-ը դեմ է AIBA նախագահի ընտրություններին կազմակերպության նախագահի պաշտոնակատար Գաֆուր Ռախիմովի մասնակցությանը։ Ուզբեկստանի ներկայացուցչին կասկածում են կրիմինալ աշխարհի հետ կապի մեջ։ ՄՕԿ գործադիր կոմիտեն զգուշացրել է ԱԻԲԱ-ն հնարավոր որակազրկման և բռնցքամարտի օլիմպիական կարգավիճակը կորցնելու մասին։
Միաժամանակ ՄՕԿ-ն ամրագրել է, որ մարզիկները չեն տուժի երկու կազմակերպությունների միջև վեճից և չեն զրկվի ելույթներ ունենալու հնարավորությունից։ Բայց անհասկանալի է, թե ինչպես կանցկացվի բռնցքամարտիկների մրցույթներն ԱԻԲԱ-ի դեմ պատժամիջոցների կիրառելու դեպքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան