Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում
Երևանի Կենդանաբանական այգում ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է մեկ անդրկովկասյան գորշ արջի անկում:
«Արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե՛ բնության մեջ, թե՛ որոշ դեպքերում անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով:
Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով:
Ելնելով կենդանու հարձակման արագությունից և անկանխատեսելիությունից հնարավոր չի եղել արագ արձագանքման միջոցով կանխարգելել պայքարի ելքը՝ ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին:
Սա եզակի դեպք չէ կենդանաբանական այգիներում պահվող գիշատիչների համար, և կենդանաբանական այգիների պատմության ընթացքում գրանցվել ու գրանցվում են նմանատիպ դեպքեր:
Ներկայումս Կենդանաբանական այգու տնօրինության կողմից կատարվում է փորձաքննություն դեպքի առնչությամբ»,- նշված է Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ:
Երևանի կենդանաբանական այգում այս պահին ապրում են ընդհանուր թվով 17 անդրկովկասյան գորշ արջեր:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշնանային ռեժիմի
- Կենդանաբանական այգին անսահմանափակ այցելության ընտանեկան տոմսեր կվաճառի
- Հանկարծամահ է եղել Կենդանաբանական այգու արու վագրը՝ Նոբելը
- Ինչպես է Երևանի կենդանաբանական այգու փիղը դիմակայում շոգին
- ԱՆ. Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան