Ռուսաստանում զոհված հայ դատախազն իրականացնում էր Սկրիպալների գործի վերահսկողությունը
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը կոորդիանցրել է մեծ աղմուկ հանած քրեական մի շարք գործերի վերահսկողությունը, որոնց թվում է նաև Սկրիպալների գործը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նա 2006-ից եղել է գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետը, 2016-ին նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։
Հիշեցնենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է երեք մարդ, որոնց թվում նաև Սահակ Կարապետյանը։ Նա արձակուրդում էր գտնվում։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ օդային տրանսպորտի շահագործման ժամանակ անվտանգության կանոնների խախում, որն առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ Նախնական տվյալներով, վթարի պատճառ է դարձել ծառի հետ բախվելը։