Ս. Բարսեղյանի, Ա. Բիլյանի և Պ. Մանուկյանի խափանման միջոցը փոխելու պահանջը հասունացած է. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռերի» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է տարածել Սասնա Ծռերի գործով դատական նիստում Սմբատ Բարսեղյանին, Արմեն Բիլյանին և Պավել Մանուկյանին դեռևս կալանքի տակ պահելու մասին։
«Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել ու այդ փոփոխությունը պետք է արձանագրվի: Եթե այդ փոփոխությանը համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մենք կունենանք անցանկալի իրավիճակներ ամեն առումներով, թե’ հոգեբանական, թե’ ներքին լարումներ, թե’ ընդհանրապես ժողովրդի հույսի և հավատի անկում, և այլ կարևոր որակական գործոնների կորուստներ, որոնք էապես կվնասեն մեր ազգային անվտանգությանը և մեր առաջընթացին:
Այդ պատճառով ես հորդորում և խնդրում եմ նախ Պ. Մանուկյանին և Ա. Բիլյանին չգնալ ծայրահեղ քայլի և իմանալ, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է, և հորդորում եմ նաև Ձեզ`դատավարության մյուս մասնակիցներին (դատախազություն և դատարան), որ ավելի լայն համատեքստի մեջ նայեն այս երևույթին, քան թե ուղղակի որպես քրեադատավարական գործընթացի մի բաղադրիչի»:
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանը հացադուլ է սկսում
- Ինչու չեն փոխում Պավել Մանուկյանի խափանման միջոցը
- Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձազրույցներ են ունեցել Ա. Բիլյանի, Ս. Բարսեղյանի, Հ.Հարությունյանի և Ա. Խանդոյանի հետ