«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ».Այս սեպտեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 278 719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, 2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով: Եթե 2017թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245 363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 262 815 ուղևոր:
2018 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 904 մարդ: 2017 թվականի նույն ամսվա 9 646 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 65 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2017թ. սեպտեմբերին |
Ուղևորների թիվը 2018թ. սեպտեմբերին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
«Զվարթնոց» |
245 363 |
262 815 |
+ 9 % |
«Շիրակ» |
9 646 |
15 904 |
+ 65 % |
Ընդամենը |
255 009 |
278 719 |
+ 9.3 % |
Ըստ աղբյուրի, տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 151 718 մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: