Իրանի ԿԲ ղեկավարը գնահատել է ԱՄՆ նոր պատժամիջոցների հնարավոր հետևանքները
Իրանի դեմ Միացյալ նահանգների նոր պատժամիջոցները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբեր ամսին, էապես չեն ազդի Թեհրանի ֆինանսների և նավթային գործունեության վրա։ Այս մասին, «Ռաշա թըդեյի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին։
«ԱՄՆ-ի կառավարությունն արդեն արել է այն, ինչ ուզում էր։ Հիմնական աշխատանքն այն է, որ խանգարեն Իրանի ֆիանանսական գործունեությանը և իրանական նավթի արտահանմանը։ Իմ կարծիքով, նոյեմբերի 6-9-ից հետո արտառոց ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է Հեմաթին։
Նրա խոսքով, Վաշինգտոնին չի հաջողվել ֆինանսական և նավթային խոչընդոտներ ստեղծել Իրանի գործունության համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանցիները սկսել են նոր անձնագրեր ձեռք բերել
- Պոմպեոն քննադատել է Իրանին՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՄԱԿ դիմելու համար