Աշոտյանը մանրամասներ է ներկայացրել ԳՄ նիստից
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ փոխնախագահ, ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:
Ներկայացվել են տեղեկություններ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվեց նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:
Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան