ՄԱԿ. Սիրիայում մինչև 2020 թ բնակիչները օգնության կարիք կունենան
Սիրիայում 13 մլն մարդ օգնության կարիք ունի։ Նյու Յորքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի՝ այդ երկրի հարցով համակարգող Ալի ազ-Զատարին։ Այդ կարիքների համար անհրաժեշտ 3.4 մլրդ դոլարից այս տարի ՄԱԿ-ի հաստատությունները կարողացել են հավաքել կեսը։ Նա կարծիք է հայտնել, որ հումանիտար օգնության խնդիրը հնարավոր չի լինի լուծել առաջիկա երկու տարիների ընթացքում, նույնիսկ 2020-ից հետո։
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն, Սիրիայում այսօր 6.2 մլն ներքին տեղահանված կա։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Հալեպում, Դամասկոսի ու Իդլիբի գյուղական համայնքներում։ Այս տարի էլ 1.2 մլն մարդ ստիպված են եղել տեղից տեղ տեղափոխվել։
«Մի քանիսը ստիպված են եղել բնակավայրը լքել մի քանի անգամ։ Մոտ մեկ մլն մարդ էլ՝ հիմնականում ներքին տեղահանվածներ վերադարձել են իրենց տներ»,-ասել է նա։
Բացի ներքին տեղահանվածներից, Սիրիայի տարածքում են գտնվում նաև փախստականներ Իրաքից, Սուդանից, Պաղեստինից։ Վերջին ժամանակներում, պաղեստինցի փախստականների թիվը նվազել է 150 հազարով։
Հարակից հրապարակումներ`
- Հորդանանը մտադիր է բացել Սիրիայի հետ սահմանը
- ՌԴ-ի հետ կաշխատենք՝ Սիրիայում հումանիտար կոնտեքստում մեր ներդրումն ունենալու համար. ԱԳ նախարար
- Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս