Մեսսին կրկին ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
korrespondent-ը գրում է, որ «Բարսելոնան» այս շաբաթ հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին» (4: 2), իսկ Մեսսին երկու գոլի հեղինակ է դարձել։
Պարգևին են հավակնել նաև Պաուլո Դիբալան՝ «Յուվենտուսից», Նեյմարը՝ ՊՍԺ-ից և Էդին Ջեկոն՝ «Ռոմայից»։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ևս ՈՒԵՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լիոնել Մեսսիին։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսին հնարավոր է կարիերան ավարտելուց հետո մնա «Բարսելոնայում»
- Մարադոնայի խորհուրդը «մշտապես մեղավոր» Մեսսիին
- ՖԻՖԱ-ն դժգոհ է մնացել Ռոնալդուից և Մեսսիից
- Մեսսին չի մասնակցելու ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը