Ծառուկյանը երեկ հանդիպել է իր խմբակցության ոչ ամբողջական կազմին. «ժողովուրդ»
Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված ազգային համաձայնության կառավարության փլուզմանը ԲՀԿ-ն միանգամից չշտապեց արձագանքել: Պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն էր: Սակայն երեկ նա վերադարձել է արտերկրից, իր մոտ հրավիրել կուսակիցներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանք այգում մտերմիկ զրույց են ունեցել` ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Ուշագրավը, սակայն, այն է, որ ԲՀԿ գրասենյակում Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցել է «Ծառուկյան» խմբակցության ոչ ամբողջական կազմը:
Թերթի տեղեկություններով` այդ հանդիպմանը չեն մասնակցել կարևոր դեմքեր, ինչպիսիք են՝ Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը և այլք: Թե ինչն է պատճառը, որ նրանց չեն հրավիրել, թեև հանդիպման մասին հայտարարվել էր նաև սոցիալական ցանցերում, պարզ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին