Ովքե՞ր են հայաստանցի ուսուցիչները
1994 թվականից հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր։ Այն առիթ դարձավ գնահատելու ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև վերլուծելու, թե ինչպես պետք է ուսուցչի մասնագիտությունը դարձնել նախընտրելի։ Աշխարում ուսուցիչների պակաս կա։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, 264 մլն երեխա զրկված է դպրացական կրթությունից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի տվյալներով, տարրական ու միջին որակյալ համընդհանուր կրթության համար մինչև 2030 թվականը անհրաժեշտ կլինի մոտ 69 մլն նոր ուսուցիչ։
Ուսուցիչների պակասի պատճառով առավել շատ տուժել են բնակչության խոցելի խմբերը՝ աղջիկները, հաշմանդամություն ունեցող երեկաները, փախստական կամ միգրանտ երեխաները, ինչպես նաև աղքատ երեխաները, որոնք ապրում են գյուղական ու հեռավոր շրջաններում։ Այս տարի ՄԱԿ-ը շեշտել է ուսուցիչների որակավորման անհրաժեշտությունն ու իրավունքը։ Նշվում է, որ այն առանջնահերթ նշանակություն ունի կրթության իրավունքի համար։
Panoarama.am-ն ամփոփել է վիճակագրական տվյալները, թե քանի ուսուցիչ կա Հայաստանում, նրանցից քանիսն են կանայք, ինչ կրթություն ունեն մանկավարժները։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017/2018 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում դասավանդել են 38 270 ուսուցիչներ։ Նրանց 85.4%-ը կանայք են: 20 139 ուսուցիչներ դասավանդում են քաղաքների դպրոցներում, 1813-ը՝ գյուղական դպրոցներում։
Նրանցից 35 128-ը բարձրագույն կրթություն ունեն, 203-ը՝ թերի բարձրագույն, 2 835-ը՝ միջին մասնագիտական, 104-ը՝ մասնագիտական։ Նրանցից մանկավարժական կրթություն ունեն 35 623-ը, որից 30 804-ը կանայք են։ Ուսուցիչների մեծ մասը 45 տարեկանիվ բարձր տարիքի են (առավել մանրամասն ներքում ներկայացված աղյուսակներում):
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա 2017թ. ՀՀ-ում գործել է 868 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 666-ը` մանկապարտեզ, 67-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը` դպրոց-մանկապարտեզ:
Երեխաների ընդգրկվածությունն այդ հաստատություններում (0-5 տարեկան բնակչության թվաքանակից) կազմել է 30.9%, որից քաղաքներում` 36.6%, գյուղերում` 20.6%: Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 26 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 87.2%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 88 երեխա, մեկ մանկավարժին բաժին է ընկել 12 երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սարգսյան. Էլեկտրոնային գրքերը չեն կարող դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա Ուսուցիչը
- ՄԻՊ. Ուսուցիչների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան
- Մենք խորապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ. Բակո Սահակյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ