Ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը:
Ոստիկանության հաղորդմամբ, օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը:
Օպերատիվ շտաբը գագաթնաժողովի ողջ ընթացքում համակարգելու է տեղեկատվության հավաքման և ամփոփման, վերակարգերի ծառայության հսկողություն իրականացնող, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական ապահովման խմբերի աշխատանքը:
Օպերատիվ շտաբը շուրջօրյա գործելու է հոկտեմբերի 6-ի ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 24-ը:
Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես և օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` հասարակական կարգի պատշաճ ապահովման և արագ արձագանքելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին