Շառլ Ազնավուրն իր կտակը կազմել է 30 տարի առաջ՝ ընտանեկան վեճերից խուսափելու համար
Շառլ Ազնավուրը հեռացավ կյանքից հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում։ Արդեն 3 օր Ֆրանսիան սգի մեջ է։ Ելիսեյան պալատը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրք է մատուցվելու հոկտեմբերի 5-ին, ինչին դեմ էին Ազնավուրի ընտանիքի անդամները, գրում է Le Figaro-ն։
Ինչպես գրում է կայքը, Ազնավուրի կարողությունը կազմում է 145մլն եվրո։ Ազնավուրը հոգ է տարել իր մեծ ընտանիքի մասին ու ընտանեկան վեճերից ու դատարաններից խուսափելու համար Ազնավուրն ամեն ինչ նախապատրաստել է։ Այս տարվա սեպտեմբերի 16-ին «Sept à Huit» հաղորդման ժամանակ Ազնավուրն ասել է, որ «ամեն ինչ պլամավորված է»։
«Արդեն 30 տարի է, որ ես կազմել եմ իմ կտակը։ Ես չեմ ուզում, որ նրանք վիճեն մի գդալի կամ պատառաքաղի համար։ Սա ծիծաղելի է, բայց սա է հաճախ լինում»,-ասելն է Ազնավուրը։ Նշենք, որ Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ 17-ամյա Միշելին Ռյուգելի հետ (1946թ․-ի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955թ․-ի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967թ․-ի հունվարի 11), ում հետ ապրեց մինչև կյանքի վերջին օրը։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին