Էրդողանը հայտնել է, թե որ դեպքում թուրքական բանակը դուրս կգա Սիրիայից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը Սիրիայի տարածքը կլքի այն բանից հետո, երբ երկրում ահաբեկչության սպառնալիքը վերանա։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, թուրքական բանակի դուրսբերման համար հաջորդ պահանջն է՝ Սիրիայում արդար ընտրությունների անցկացումը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում կշարունակի Թուրքիայի հետ համատեղ միջոցառումները։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում