Հայկական գորգերի արտադրությունը 85.7%-ով աճել է
2018 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 85.7 տոկոսով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտից, այս տարվա ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 16.9 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի 9.1 տոննայի դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։