ՄԻՊ. Ուսուցիչների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան
Մարդու իրավունքնրի պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչներին նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ, նրանց ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն և ամենայն բարիք։
Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած խոսքում մասնավորապես ասված է.
«Անփոխարինելի է ձեր առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի բարձր արժեքներ: Այդ արժեքներն անհրաժեշտ են երեխաների ճիշտ դաստիարակության և նրանց հանդիպող մարտահրավերների հաղթահարման համար:
Յուրաքանչյուրս ենք պարտավոր հատուկ հարգանքով վերաբերվել ուսուցչի բարձր առաքելությանը։ Ձեր իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան՝ գործադրելով առավելագույն ջանքեր ապահովելու ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն:
Այս ամենն էլ իր հերթին երեխայի՝ կրթության իրավունքի երաշխավորման կարևոր գրավական է, նրա լավագույն շահի երաշխավորման բարձր գործոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք խորապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ. Բակո Սահակյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները