Հոկտեմբերի 6-ին Արցախում սուգ է հայտարարվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան և հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
- Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներ Երևանում
- Սեպտեմբերի 6-ը Հայաստանում Սգո օր է հայտարարվել
- Ազնավուրի մահվան կապակցությամբ ՀՀ դեսպանություններում բացվել են սգո մատյաններ
- «Ազնավուր» կենտրոնում սգո մատյան է բացվել
- Բաբլոյանը գրառում թողեց «Ազնավուր»-ի կենտրոնում բացված սգո մատյանում
- Մահացել է Շառլ Ազնավուրը