Ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, օրկարգում մեկ հարց է
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել. օրակարգում մեկ հարց է: Առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել, որպեսզի աշխատանքային օրերը տեղափոխվեն նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների Հայաստան միաժամանակյա այցի դեպքում:
Հիշեցնենք, որ նախագիծը պատճառաբանված է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելով:
Եթե որոշումն ընդունվի, հոկտեմբերի 11-ը և 12-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիան դիտում ենք որպես տո՞ն, թե՞ հիշատակ. քննարկում կառավարությունում
- Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին կհայտարարվի ոչ աշխատանքային
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան