Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումների։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և գագաթաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի գալա համերգին, այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրվող պետական ընթրիքին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովովի անցկացման օրերը կլինեն ոչ աշխատանքային
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին