Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան
ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը կողմնակից է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում պեղումներ իրականացնելուն, սակայն, կարծում է, որ դրանք պետք է կատարվեն բոլոր կանոններին համաձայն, պատշաճ, առանց հապաղելու։ Նա այն կարծիքին է, որ պեղողների խմբում պետք է լինեն ոչ միայն հնագետներ, այլ նաև ընդգրկվեն տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, օրինակ՝ աստղագետներ։
«Ենթադրվում է, որ հուշարձանը կարող էր ունենալ տարբեր կիրառություններ, դրա համար պետք է համապատասխան մասնագետներն իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունենան»,-նա իր կարծիքը հայտնեց՝ պատասխանելով Panorama.am-ի հարցերին՝ կապված Զորաց քարերում պեղումների իրականացման, դրանց ընթացքի մասին։
Նա ասաց, որ անցած չորեքշաբթի է եղել այնտեղ։ Հարցին, արդյո՞ք նկատել եք տեղաշարժված Զորաց քարեր, Գ. Բրուտյանը պատասխանեց. «Տեղաշարժված քարեր չեմ տեսել»։
Նա ասաց, որ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցից 100-200 մետր հեռու դրված են Զորաց քարերի նման քարեր, որոնք գրեթե նույն չափի են, սակայն հեռվից էլ երևում է, որ դրանք նոր քարեր են։
Հարակից հրապարակումներ`
- Անդրկովկասում միակ մեգալիթյան հուշարձանը «Զորաց քարեր»-ն են
- Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
- «Զորաց քարեր»-ում վերսկսվել են պեղումները
- «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հայտնաբերվել են նոր քարեր
- Հայաստանյան «Զորաց քարերը»՝ Բեյրութում (լուսանկարներ)
- Համալրվել է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հավաքածուն
- 2014 թվականի Մեծամորի և Զորաց քարերի պեղումների արդյունքները
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
- Պեղումներ՝ Մեծամորում և Զորաց քարերում. Կարասներ, զոհասեղան, կացարաններ... Մեծամորում հնագիտական նոր շերտեր են բացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին