Սասուն ջան, ամոթ ա էլի, դու սուս. Մարգարիտ Եսայանը՝ Սասուն Միքայելյանին
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Առաջարկվող փոփոխությամբ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման աշխատանքային օրերն առաջարկվում է դարձնել ոչ աշխատանքային օրեր։
ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ ամբիոնից գործող իշխանությանը կոչ արեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի՝ Հայաստանում անցկացնելու փաստը սեփական աշխատանքի արդունքը չհամարել՝ հիշեցնելով, որ գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ մեծ ջանքեր է ներդրել նախկին իշխանությունը։
Մարգարիտ Եսայանի խոսքով, նոր իշխանությունները հանկարծ չպետք է համարեն, թե կազմակերպչական աշխատանքները զրոյից են սկսում, նրանց ամեն ինչ մատուցվել է պատրաստի վիճակում՝ սկուտեղի վրա։
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորի այս խոսքերը զայրացրեցին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով փորձեց տեղից հակադարձել Եսայանին։ Վերջինս ընդհատեց գործընկերեջը՝ կոչ անելով լռել։
«Սասուն ջան, ամոթ ա էլի, դու սուս»,- ասաց Եսայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին