Զինծառայողին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարը
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ աղբյուրի, բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Տռուզյան. Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
- Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան