Մշակույթ 10:45 05/10/2018 Հայաստան

Անդրկովկասում միակ մեգալիթյան հուշարձանը «Զորաց քարեր»-ն են

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ «Զորաց  քարեր»  բնակատեղի» պատմամշակութային  արգելոցում 2014 թվականից կատարվում են պեղումներ։ Panorama.am-ը հետաքրքրվեց Ա. Փիլիպոսյանից, թե որքանո՞վ է անհրաժեշտ պեղումների անցկացումը կոնկրետ այդ հուշարձանում, արդյո՞ք չկան այլ հուշարձաններ, որոնք հրատապ ուսումնասիրության կարիք ունեն։ 

«Զորաց քարերը ողջ Անդրկովկասում միակ, եզակի մեգալիթյան հուշարձանն է։ Այն  հնագիտական առումով  ուսումնասիրված չէ։ Մեր աշխատանքը հուշարձանը ուսումնասիրելն է։ Ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ շահարկել ու կապել Պարիս Հերունու հետ։ Նա իր աշխատանքը արել է, վաստակաշատ գիտնական է, իր տեսակետն ունի։ Մեր աշխատանքը միտված չէ նրան վատաբանելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք փորձում են պեղումների միջոցով հնագիտորեն ներկայացնել հուշարձանը, պեղումների ընթացքում հետաքրքիր նյութեր են հայտնաբերվել։

Հարցին, թե համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է, որ հուշարձանի տարածք տեխնիկա է մտցված, արդյո՞ք չի վնասի  հուշարձանին, Ա. Փիլիպոսյանն ասաց. «Միանշանակ, որևէ վնաս չի լինի հուշարձանին։ Եթե հողը մաքրելուց հետո դամբարանի մեջ ընկած մեկ կամ կես տոննանոց քար կա, ինչպես պետք է հեռացվի։ Անհնար է, որ մարդիկ բարձրացնեն։ Կռան է բերվել, ոչ թե տրակտոր, որպեսզի ճոպանով զգուշությամբ բարձրացվի»։

Նա ասաց, որ պեղումների համար իրենց գումար է տալիս ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, իսկ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը  տալիս է թույլատվություն պեղումներ կատարելու համար։ Ա. Փիլիպոսյանը նշեց, որ գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրված գումարներով պեղումներ են իրականացնում Օձաբերդում, Մեծամորում, Զորաց քարերում։ Այս տարի Զորաց քարերի պեղումների համար օգտագործել է 3 միլիոն դրամ։

Նշենք, որ դեռևս անցած տարի պեղումների ավարտից հետո Ա. Փիլիպոսյանը  ասել էր, որ խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել, հիմնականում այն դամբարանում, որն առավել վիճահարույց է, երբեմն  այն հորջորջվում է որպես աստղադիտարան։ Նա նշել էր, որ սեղանին իրենք դնում են կոնկրետ փաստ, իսկ աստղադիտարանի ոչ խողովակն են գտել, ոչ գործիքները. «Այդ քարերի վրայի անցքերը փորված են երկու կողմից: Ո՞ր կողմից են նայել աստղերին. եթե մի կողմից ենք նայում, այլ համաստեղություն ենք տեսնում,  եթե հակառակ կողմից՝ բոլորովին այլ համաստեղություն: Հիմա որի մասին ենք մենք խոսում»։

Հնագետի խոսքով, Պարիս Հերունին նշում է, որ քարերը կամ աստղագիտական ուսումնասիրության գործիքները 7500 տարի առաջ են կառուցել:

«Երեք տարվա ընթացքում ուսումնասիրել ենք 8 հեկտար տարածք: Այն ամենն, ինչ ունենք ձեռքի տակ, ամենահին իրը մ.թ.ա. 20-19-րդ դարերի խեցու բեկորներ են, շուրջ 4000 տարեկան են, եթե հաշվում ենք մեր ժամանակվանից»,- ասել էր Ա. Փիլիպոսյանը:

Հնագետը նշել էր, որ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում գտնվող անցքավոր քարերը սկզբնապես եղել են դամբարանի ծածկասալեր, որոնք երկրորդ անգամ օգտագործվել են պատը կառուցելու համար, անցքերը տեղափոխման համար են եղել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի խոսքոից՝ կից գրելով․ «Արդարության բանաձևը՝ Աստծուց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ.Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ Անդամ Արտակ Զաքարյանը գրում է ««Յո՞ երթաս» Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}