
Գագիկ Ծառուկյան. Իմ թիմակիցների հետ նախապատրաստվելու եմ խորհրդարանական ընտրություններին
«Ես իմ թիմակիցների հետ նախապատրաստվելու եմ խորհրդարանական ընտրություններին: Հանդիպելու ու համագործակցելու ենք այն արտախորհրդրանական ուժերի հետ, որոնք չեն հանդիպել ու համագործակցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ում ձայն կտան, նա էլ կընտրվի: Ես ոնց համագործակցեմ դրանց՝ ՀՀԿ-ակաների հետ, դուք տեսաք 2015թ-ին ինչ արեցին, 2015-ին ով կարող էր իմ տեղը դիմանալ»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իմ «Բարգավիճի» հետ կապ չունեն: Նրանք չեն կարող իմ կուսակցության միջոցով գան իշխանության, եթե այդպիսի բան լինի ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»,-հավելեց Ծառուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Մենք ասում ենք՝ կառավարության կետերը կատարենք, անցնենք ընտրության
- Ծառուկյան. Վարչապետն իր թիմի ներսում պետք է փնտրի հակահեղափոխականների