ՀՀԿ-ականները ոգևորված են Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով. «Հրապարակ»
ՀՀԿ-ում երեկ ոգևորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն ևս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Վարկանիշային ցանկում նրանից հետո ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, սակայն վերջինս, որոշ տեղեկություններով, դեռ երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, արտահերթ ընտրությունները հեռու չեն, և մի քանի ամսվա համար արժե՞ միանալ «խորտակվող նավին»։ Իսկ թիմը նրան համոզում է չհրաժարվել մանդատից, քանի որ իր ընտրողների հանդեպ դա ազնիվ չի լինի: Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Գրիգորյանի որոշումը հայտնի կդառնա առաջիկա օրերին, նա մեկ շաբաթ ունի հրաժարվելու կամ մանդատը վերցնելու համար»,-հավելել է թերթը: