«Յուվենտուսը» աջակցում է Քրիշտիանու Ռոնալդուին
«Յուվենտուսը» հայտարարություն է տարածել՝ իր աջակցությունը հայտնելով թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին կապված ամերիկացի Քեթրին Մայորգայի մեղադրանքների հետ, ով հայտնել է, որ ֆուտբոլիստն իրեն բռնաբարել է։ Այս ասին գրում է sports.ru կայքը։
«Վերջին ամիսներին Ռոնալդուն ցուցաբերել է մեծ պրոֆեսիոնալիզմ և ակումբին նվիրվածություն։ Դա բարձր է գնահատվել «Յուվենտուսում»։ Իրադարձությունները, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել գրեթե 10 տարի առաջ, չեն փոխում այդ կարծիքը։ Նույն կարծիքին են բոլորը, ովքեր շփվում են մեծագույն չեմպիոնի հետ»,-նշված է «Յուվենտուսի» Թվիթերում։
Ֆուտբոլիստը մեղադրվում է ամերիկացի Քեթրին Մայորգային բռնաբարելու մեջ։ Աղջկա խոսքով, դեպքը տեղի է ունեցել 2009 թվականի, բայց երբ Ռոնալդուն իրեն վճարել է 375 միլիոն դոլար լռության համար, նա հայտարարությունը հետ է վերցրել ոստիկանությունից։ Ֆուտբոլիստն ասել է, որ աղջիկը ստում է, խոստացել է դատի տալ ԶԼՄ-ին, ով հրապարակել է ամերիկուհու հայտարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուին հեռացրել են Պորտուգալիայի հավաքականից
- Ռոնալդուն դատի է տալու Der Spiegel-ին բռնաբարության հոդվածի համար