2016թ.-ին Հայաստան ժամանած Նադիա Մուրադն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի
Եզդի Նադիա Մուրադն ու կոնգոցի Դենիս Մուկվեգն արժանացել են 2018թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտարարվեց քիչ առաջ։
Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգն արժանացան մրցանակին «սեռական բռնության դեմ պայքարի իրենց ջանքերի համար՝ որպես պատերազմի ու զինված հակամարտությունների զենք»։
Այս մրցանակի ֆավորիտներից էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը։
Հիշեցնենք, որ Նադիա Մուրադը 2016թ.-ին ժամանել էր Հայաստան ու մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:
Հարակից հրապարակումներ`
- Ինտերնետի հիմնադիրը մտադիր է փոխարինել այն՝ անարդարության պատճառով
- Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան