Փաստաբանների պալատի նախագահը՝ ԱԺ արձակման մասին
Փաստաբանների պալատի նախագահն արձագանքել է ԱԺ արձակելու տարբերակների շուրջ առկա քննարկումներին։ Արա Զոհրաբյանը նկատել է, որ տարբերակներից մեկը, որի հետ կապված լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերել, փոքրամասնություն կազմող պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակն է:
«Այս առումով, կարծում եմ, որ պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել: Սահմանադրությամբ այդպիսի հիմք նախատեսված չէ: Հակառակ դեպքում, մյուս Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական ճգնաժամ կառաջացնի:
Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵԼՈՒ), 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵԼՈՒ) սահմանված դեպքերում:
Կարելի է նաև հանրաքվեով փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ և Ազգային ժողովի արձակման նոր հիմքեր ընդգրկել, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն իր պատնեշներն ունի:
Իմ կարծիքով, ՀՀ ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ չկան»,-նշել է Արա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2018-ի դեկտեմբերին
- Մենք կողմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեմ՝ անհապաղ անցկացմանը. Ռուստամյան
- ՀՀ վարչապետն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ քննարկելու ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Լենա Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան