Ինչո՞ւ պետք է Ֆրանկոֆոնիայի պատճառով մեղրեցի կամ լոռեցի երեխան տուժի. պատգամավոր
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքվեց՝ ի՞նչ կապ ունեն լոռեցին, իջևանցին, մեղրեցին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառման հետ, և ինչո՞ւ պետք է այլ համայնքներում բնակվող երեխաների դպրոցական գրաֆիկը խախտվի, որովհետև հնարավոր է՝ միջոցառման օրերին Երևանում տրանսպորտային խափանումներ լինեն։
«Ինչո՞ւ պետք է մեղրեցի կամ լոռեցի երեխան դպրոց չգնա և դրա փոխարեն հինգօրյա գրաֆիկը դարձնի վեցօրյա, նույնը վերաբերում է բուժաշխատողներին։ Ինչո՞ւ պետք է ամբողջ Հայաստանում հայտարարվի ոչ աշխատանքային օր, եթե խնդիրը կապված է միայն Երևանի հետ։ Թե ենթադրում եք, որ Երևանն է ամբողջ Հայաստանը»,- հարց ուղղեց նա։
Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ մարզերի բնակիչների համար ևս Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կարող է նշանակություն ունենալ և նույն լոռեցի ու մեղրեցի երեխաները կարող են գալ և մասնակցել գագաթաժողովի միջոցառումներին։
«Անշուշտ, Երևանն ամբողջ Հայաստանը չէ, բայց Երևանը Հայաստանի առնվազն մեկ երրորդն է»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սասուն ջան, ամոթ ա էլի, դու սուս. Մարգարիտ Եսայանը՝ Սասուն Միքայելյանին
- Ես հրատապությունը չհասկացա. Հայկ Բաբուխանյան
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց տոների և հիշատակի օրերի մասին նախագիծը
- Ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, օրկարգում մեկ հարց է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին