Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ինտերպոլի նախագահի անհետացման կապակցությամբ
Ֆրանսիայի ոստիկանությունը Ինտերպոլի նախագահի անհետացման հետ կապված հետաքննություն է սկսել, հայտնում է Independent-ը։
Չինացի քաղաքական գործիչ, ներկայումս Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյը, ըստ տեղեկությունների, անհետացել է նախորդ շաբաթ իր երկիր կատարած այցից հետո։
64-ամյա Հոնգվեյն ապրում է Լիոնում՝ կնոջ ու երեխաների հետ միասին։ Ընտանիքը սեպտեմբերի 29-ից տեղեկություն չունի Հոնգվեյի մասին, երբ նա մեկնել է Չինաստան։
Reuters-ին Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ ընտանիքը տեղեկություն չունի Մենգի մասին ու չգիտի, թե որտեղ նա կարող է լինել։
Ինտերպոլի նախագահի պաշտոնում Մենգ Հոնգվեյի պաշտոնավարումը նախանշված է մինչև 2020թ․։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին