Աղի արտադրությունը շարունակում է նվազել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-օգոստոսին 31%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 13 102.2 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 18 978.9 տոննա աղ:
Ի տարբերություն աղի, Հայաստանում 19.2%-ով աճել է շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 48 հազար 630 տոննա շաքարավազ, ապա այս տարվա ութ ամիսներին՝ 57 հազար 991 տոննա: