«Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներին տեղավորել ասեղի անցքի մեջ»
«Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներ Չապլինին և Պագանինիին տեղավորել ասեղի անցքի մեջ, ստեղծել աշխարհի ամենափոքր ջութակը... Նրա միկրոգլուխգործոցները որպես նվեր ստացան Ռոքֆելլերը, Ինդիրա Գանդին, Խրուշչովը, Եղիսաբեթ II-ը և այլք»։ Աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 95-ամյակի առթիվ հոկտեմբերի 9-15-ը տեղի կունենա «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Այցելուները հնարավորություն կունենան առաջին անգամ Երևանում պապի գլուխգործոցների կողքին տեսնել նաև նրա անվանակից թոռան միկրոաշխատանքները։
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է:
Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրել էր Սրբազան Քահանայապետին: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ, Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղել էր և շնորհակալություն հայտնել:
Ավելի ուշ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգևատրել էր հայ վարպետին։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապի անակնկալ նվերները՝ վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանին
- Սեփական դիմանկարը տեսնելով՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին