Վստահեցնում եմ՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայի միջոցառումներից. ԱԳ փոխնախարար
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը նկատեց, որ կան տեղեկություններ, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառմանը գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նույնիսկ ընթացակարգը խախտումով է իրականացվում: Ըստ պատգամավորի՝ բյուջեն հսկայական է ծախսվում, շուրջ մեկ մլրդ, և հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատուն բյուջեի համար, որպեսզի խորհրդարանը կարողանա իր վերահսկողությունն իրականացնել:
Բացի այդ ԱԺ պատգամավորը նաև հարցրեց, թե ԱԺ-ի ներգրավվածությունն այդ միջոցառմանն ինչպիսին է լինելու: «Եթե չի լինելու, դրա մասին ասեք, եթե լինելու է, էլի ասեք, որպեսզի վաղօրոք Աժ պատգամավորները կարողանան պլանավորել և օգտակար լինել, որովհետև բոլորս ՀՀ ենք ներկայացնելու, ԱԺ-ի շահագրգռվածությունը պակաս չէ, քան կառավարությանը»,-ասաց նա:
ԱԳ փոխնախարար Ռուբինյանը նշեց, որ տեղյակ է, որ պատգամավորները որևէ հրավեր չեն ստացել: «Ոչ ոք չի ստացել, բայց հրավերներ կլինեն, և վստահեցնում եմ՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա շեշտեց, որ գնումների ժամանակ որևէ խախտում չի եղել և չի լինի, և շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Աշոտյանը նշեց, որ կարևոր է, որ ընթացակարգային խախտումները նրան հայտնի չեն, և հույս հայտնեց, որ այդպես էլ կա:
«ԱԺ-ն պատգամավորներին հրավիրելու և ներգրավելու հետ կապված՝ ասեմ՝ այո, հրավերների ակնկալիքը բացառապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, այլ ոչ թե մեզ պարտադիր կերպով որևէ տեղ հրավիրելու ցանկությամբ: Հսկայական հյուրերի ցանկում ՀՀ-ն ներկայացնող մարդկային ներուժը մեծ չէ, որպեսզի ամբողջությամբ անտեսվի ԱԺ-ի այն հսկայական կարողությունը, ներուժը, որ կարող է ծառայել երկիրն այդ օրերին լավագույնս ներկայացնելու համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ պետք է Ֆրանկոֆոնիայի պատճառով մեղրեցի կամ լոռեցի երեխան տուժի. պատգամավոր
- Սասուն ջան, ամոթ ա էլի, դու սուս. Մարգարիտ Եսայանը՝ Սասուն Միքայելյանին
- Ես հրատապությունը չհասկացա. Հայկ Բաբուխանյան
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց տոների և հիշատակի օրերի մասին նախագիծը
- Ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, օրկարգում մեկ հարց է