Ես հրատապությունը չհասկացա. Հայկ Բաբուխանյան
Այսօր՝ մինչ ԱԺ քննարկմանը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման ներկայացնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց հատուկ ընթացակարգը:
Նա տեղեկացրեց, որ հարցը պետք է քննարկվի հատուկ ընթացակարգով, ինչի համար սահմանված է 6 ժամ: «Որոշման նախագիծը պետք է քննարկվի, այնուհետև քվեարկության դրվի»,-նշեց Արա Բաբլոյանը:
Որոշման նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս ասաց, որ Կառավարությունն առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց Ռուբինյանին, թե ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը: Ռուբինյանը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորած է Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջոցառմամբ։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին նկատեց, որ կանոնակարգը նախատեսում է, որ եթե վարչապետը հրատապ հարց պետք է բերի խորհրդարան, ԱԺ նախագահին տեղեկացնում է, ինչն էլ վերջինս արել է։
Հայկ Բաբուխանյանը շեշտեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման մասին հայտնի էր անցած տարվա նոյեմբերից: «Ես հրատապությունը չհասկացա, նոր իմացա՞ք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի, թե այլ պատճառաբանություններ կան»,-հարց ուղղեց նա:
«Անշուշտ ոչ, նոր չենք իմացել, բայց Ֆրանկոֆոնիայի հետ կապված աշխատանքային օրերը տեղափոխելու մտադրությունը նոր է եղել, հիմա ենք ներկայացնում նախագիծը»,- պատասխանեց Ռուբինյանը:
Նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշումն ընդունվեց, որով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց տոների և հիշատակի օրերի մասին նախագիծը
- Ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, օրկարգում մեկ հարց է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին