Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նա այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին։
Գրառման մեջ մասնավորապես նշված է.
«Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում հիշատակման արարողություն է անցկացվել
- Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
- Էմանուել Մակրոնն Ազնավուրին նվիրված հայրերեն գրառում է արել ֆեյսբուքում
- Մոմերով երթ` նվիրված Ազնավուրի հիշատակին
- «Սեզար» մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին
- Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա. Փաշինյանը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
- Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգի ու ծափահարությունների ներքո շանսոնյեի հարգանքի արարողությունն ավարտվեց
- Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
- Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներ Երևանում
- Մահացել է Շառլ Ազնավուրը