Արենի -1 քարանձավից դեռ անակնկալներ պետք է սպասել
Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Արենի-1 քարանձավում, որտեղ հնագիտական աշխատանքներ են կատարվել 2007 թվականից, այս տարի պեղումներ չեն եղել: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ այս տարի պեղումներ չեն կատարվել։
Նրա խոսքով, Արենի-1 քարանձավն այժմ ավելի շատ պահպանական միջոցառումների կարիք ունի։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես։ Հնագետն ասաց, որ պեղվել է քարանձավի փոքր մասը։
Պեղումները, նրա խոսքով, հավանաբար կվերսկսվեն 2-3 տարուց։ Բ. Գասպարյանը նշեց, որ դեռ նոր անակնկալներ պետք է սպասել Արենի- 1 քարանձավից։
Քարանձավի գտնված որոշ գտածոներից մասնագետները եկել են եզրահանգման, որ այստեղի վայրի բանկիչների մոտ ընդունված է եղել ծիսական հանիբալիզմը։ Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պարզվել, որ գտնված ոսկորների վրա հենց մարդկանց ատամների հետքերը եղել են, նա ասաց, որ մարդկանց ատամներն իրենց ձևով, չափսերով տարբերվում են կենդանիների ատամներից։
Հարցին, թե ինչպե՞ս է բացատրվում մարդակերության փաստը, Բ. Գասպարյանն ասաց. «Հաղորդության ծեսի դրսևորում է, այսինքն զոհաբերվողի հետ փոխհարաբերվելու խնդիր է»։
Նրա խոսքով, մարդկանց ատամների հետքերով ոսկորներ բավականին շատ են գտել, չնայած ամողջությամբ դեռ ուսումնասիրված չէ։
Հիշեցնենք, որ Արենիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ, աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Քարանձավում կատարվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է ուշ նեոլիթի ժամանակաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի մասին վկայող ֆակտոլոգիական ծավալուն նյութ՝ անոթներ, ոսկրե գործիքներ, ինչպես նաև կերամիկայի մի քանի հազար բեկորներ։ Գտածոների զգալի մասը շարունակում է մնալ քարանձավում, քանի որ այնտեղ տիրող միկրոկլիմայի շնորհիվ արտեֆակտերը պահպանվում են գրեթե նախասկզբնական տեսքով։ Արենի-1 քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ և չորացած խաղող ու սալոր։
Հարակից հրապարակումներ`
- Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
- Արենիում հայտնաբերված հնավայրը արտառոց է իր օրգանական մնացորդների պահպանվածության աստիճանով
- Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում. National Geographic-ը` հայկական գինեգործության մասին
- Գինեսի գրքի ներկայացուցչի խոսքով, 5500-ամյա կոշիկն էլ կարող է ռեկորդակիր դառնալ
- 5500-ամյա կոշիկն այժմ ցուցադրվում է պատմության թանգարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան