Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է
Բրիտանացի հայտնի գրաֆիտի նկարիչ Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) հայտնի նկարն Sotheby's աճուրդում մեկ միլիոն ֆունտով վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ նկարը վաճառվել է 1.042 եվրոյով, գործարքը կայացել է հեռախոսով։ Վաճառքից անմիջապես հետո գործել է շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիմզը, որը կտրատել է նկարը։
Միաժամանակ նշվում է, որ Բենքսիի կողմից ստորագրված «Կարմիր փուչիկով աղջիկը» նկարը վաճառողի մոտ է եղել 2006-ից։
Նկարիչը տեղի ունեցածը մեկնաբանել է. «Գնում է, գնում է, գնաց...»։