Ընթացքի մեջ են Բերձոր-Քարվաճառ ճանապարհի բարեկարգման աշխատանքները
Արցախի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ բարեկարգվում է Բերձոր-Քարվաճառ ճանապարհը։
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վրա ներկայումս աշխատում է երկու շինարարների խումբ:
Առաջինն արդեն բարեկարգել է մոտ 20 կմ ճանապարհ՝ Բերձոր-Վարդուտ հատվածում: Երկրորդ խումբն աշխատում է Քարվաճառ-Հայթաղ հատվածում: Շինարարները հասցրել են իրականացնել հողային աշխատանքներ, լուծել ջրահեռացման խնդիրները. տեղադրվել են խողովակներ, բացվել փոսորակներ:
Կարևոր այս ճանապարհը 2 շրջանների սահմանամասում տարիների ընթացքում քիչ է օգտագործվել և դարձել է գրեթե անանցանելի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան