Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են
Ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը 7%-ով էժանացել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո, որով ծաղրել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC): Այդ մասին են գրում է ՌԻԱ Նովոստին:
Հերթական գրառման մեջ Մասկը հանձնաժողովին մեղադրել է խարդախությունների համար: «Պարզապես ուզում եմ ասել, որ սպեկուլյանտների հարստացման Shortseller Enrichment Commission SEC հանձնաժողովը անհավանական աշխատանք է անում: Եվ անվանման փոփոխությունը շատ տեղին է»,- գրել է Մասկը:
Ավելի վաղ Իլոն Մասկը և հանձնաժողովը համաձայնության են եկել խարդախության համար գործարարին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վեճը տեղի է ունեեցել այն բանից հետո, երբ Մասկը հայտարարել է Tesla-ն ոչ հրապարակային դարձնելու մտադրության մասին:
Գործարարը պետք է վճարի 20 միլիոն դոլարի չափ տուգանք, Tesla-ն իր հերթին ևս պետք է որպես տուգանք նույնչափ գումար վճարի: Միաժամանակ, ըստ համաձայնության, Մասկը ստիպված կլինի առնվազն երեք տարով հրաժարվել ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները