Կարաչենցովի կինը հայտնել է դերասանի վիճակի մասին
ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը հիվանդանոցում է, բայց արդեն առողջական վիճակում փոփոխություն կա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դերասանի կինը՝ Լյուդմիլա Պորգինան:
Կինն ասել է, որ Նիկոլայ Պետրովիչի մոտ ախտորոշվել է թոքաբորբ. 20 օր թոքաբորբով պառկած է հիվանդանոցում. «Այժմ աջ թոքը մաքուր է, սպասում ենք, որ ձախն էլ վերականգնվի, այդ ժամանակ արդեն կգնանք ամառանոց»:
Նա միաժամանակ նշել է, որ ամեն ինչ լավ է ընթանում, Կարաչենցովի վիճակն օր օրի լավանում է: «Այնպես որ, ամեն ինչ լավ է, անհանգստանալու պատճառ չկա», - ընդգծել է Պորգինան:
Նշենք՝ 2017 թ-ի նոյեմբերին դերասանի կինը հայտնել էր, որ Կարաչենցովի թոքում քաղցկեղային ուռուցք է հայտնաբերվել: