Մահացել է Մոնսերատ Կաբալյեն
Բարսելոնայում 85 տարեկանում մահացել է աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսսին։
Սեպտեմբերի վերջին երգչուհին Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում բուժում էր ստանում։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Մոնսերատ Կաբալյեն ելույթ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այցելել է նաև Արցախ։ 2014-ի հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Արցախ այցի պատճառով Մոնսերատ Կաբալյեն հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։
Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:
Հարակից հրապարակումներ`
- Մոնսերատ Կաբալյեն հոսպիտալացվել է
- Մոնսերատ Կաբալյեն դատապարտվել է
- Մոնսերատ Կաբալյեն պայմանական ազատազրկման է դատապարտվել
- Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է
- Արցախի նախագահը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին. «Իրադարձությունը պատմական է Արցախի համար»
- Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը` Փարիզում
- Կաթողիկոսը Փարիզում ներկա կգտնվի Կաբալյեի մեծարման երեկույթին
- Մոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան