Ռոբին Ուիլյամսի անձնական իրերը վաճառվել են 6 միլիոն դոլարով
Նյու Յորքում Sotheby’s աճուրդային տանը ներկայացվել է դերասան Ռոբին Ուիլյամսի անձնական իրերը։ Բոլոր լոտերը վաճառվել են, գումարը կազմել է 6 միլիոն դոլար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, լոտերի թվում է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արձանիկը, որը ստացել էր «Բարի լույս, Վիետնամ» ֆիլմում խաղացած դերի համար։ Արձանիկը գնել են 27,5 հազար դոլարով։
Բացի այդ, վաճառվել է Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Կրյուկ» ֆիլմից սուրը, նաև ժամացույցներ, նկարները, այդ թվում սթրիթ արտի նկարիչ Բենքսիի մի քանի աշխատանք և այլ իրեր։
Ռոբին Ուիլյամսը մահացել է 2014 թվականի օգոստոսի 23-ին 63 տարեկանում։ Նրան համաշխարհային ճանաչում են բերել «Մեռած պոետների հասարակություն», «Միսիս Դաութֆայր» և այլ ֆիլմերում խաղացած դերերը։