Ռոնալդուն բռնաբարության հետ կապված մեղադրանքը կապել է «Ռեալից» հեռանալու հետ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բռնաբարության մեջ իրեն ուղղված մեղադրանքը կապում է մադրիդյան «Ռեալից» հեռանալով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է La Repubblica-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի և իսպանական ակումբի հարաբերությունները վերջնականապես լարվել էին անցած տարվա դեկտեմբերին, երբ «Ռեալ»-ը և դրա նախագահ Ֆլորենտինո Պերեսը չեն աջակցել Ռոնալդուին հարկային խարդախության գործով։ Միաժամանակ ֆուտբոլիստը կարծում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է բացառապես ակումբը։ Սկանդալից հետո պորտուգալացին տեղափոխվել էր «Յուվենտուսը»։
Հիմա, Ռոնալդուի կարծիքով, բռնաբարության հետ կապված մեղադրանքը, ՖԻՖԱ-ի հեղինակավոր մրցանակը չստանալը, «Վալենսիայի» հետ խաղում ստացած կարմիր քարտը Պերեսի ձեռքի գործն է, ով, իբր, դավադրության է անում մարզիկի դեմ։
Ավելի վաղ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել էր, որ Ռոնալդուի դեմ քրեական գործ է հարուցել ամերիկացի աղջկան բռնաբարելու գործով։ Պորտուգալացին կտրականապես ժխտում է մեղադրանքները։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսը» աջակցում է Քրիշտիանու Ռոնալդուին
- Ռոնալդուին հեռացրել են Պորտուգալիայի հավաքականից
- Պարզվել է, որ Ռոնալդուի մերձավորներից մեկը զբաղվել է թմրանյութերի վաճառքով
- Ռոնալդուն դատի է տալու Der Spiegel-ին բռնաբարության հոդվածի համար
- Ռոնալդուն որակազրկվել է մեկ խաղով
- ՖԻՖԱ-ն դժգոհ է մնացել Ռոնալդուից և Մեսսիից
- ՈՒԵՖԱ-ն Ռոնալդուի դեմ գործ է բացել
- Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել և արտասվել
- Ռոնալդուն խնդրել է «Յուվենտուսից» ուժեղացնել իր անվտանգությունը