Սիրիայում գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել
Սիրիայի Լաթաքիա նահանգի Սանդրան բնակավայրում գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասուլիսում հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։
Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում գնդակոծություններ են եղել տարբեր բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում նաև Լաթաքիայի։
Սավչենկոյի խոսքով, անցած օրերին Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչները մի շարք հումանիտար ակցիաներ են անցկացրել։ Հալեպում անցկացվել է բարեգործական ակցիա, բնակիչներին բաժանվել է ընդհանուր առմամբ 1 տոննա թարմ հաց։
Հարակից հրապարակումներ`
- Լաթաքիայում, Համայում և Հալեպում արձանագրվել են գնդակոծության դեպքեր
- Հալեպի բնակելի թաղամասերում գնդակոծությունների հետևանքով 16 մարդ է զոհվել