«Փաստ». Հարգարժան պաշտոնյաները «լավ չեն տանում» ոլորանները
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն նշվել է, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Արցախ մեկնածներից նորօրյա իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ի տարբերություն մնացյալների, որոշել են ոչ թե մեքենայով գնալ, այլ ուղղաթիռով: Այս խմբում եղել են մասնավորաբար առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, մի քանի այլ պաշտոնյաներ:
Երևանից Ստեփանակերտ ուղղաթիռով մեկնելու մեջ, գուցե, որևէ արտառոց բան չկա, սակայն ուշագրավ է այցի շարունակությունը: Հասնելով Արցախ, մեր ունեցած տեղեկություններով, սույն պաշտոնատար անձինք հանկարծ փոշմանել են ու հրաժարվել նախօրոք պլանավորված կերպով Ստեփանակերտից ավտոմեքենաներով մեկնել Մարտունի, ուր ապրում էին Գրիգորյանի ծնողները: Խոսքն, ի դեպ, մոտ 55 կմ ճանապարհի մասին է: Նրանք պնդել են, որ այդ կարճ ճանապարհահատվածը ևս անցնեն ուղղաթիռով, ինչը բավական բարդություններով ապահովվել է:
Եթե Երևան–Ստեփանակերտ–Երևան երթուղին ուղղաթիռով անցնելը կարող է պատճառաբանվել բազմազբաղ պաշտոնյաների ժամանակը խնայելու անհրաժեշտությամբ, ապա անհասկանալի է մնում դեպի Մարտունի հասնելու նման պահանջը: Պատճառների մասին մեր աղբյուրները լռում են, չի բացառվում, որ ուղղակի հարգարժան պաշտոնյաները «լավ չեն տանում» ոլորանները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները