Հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդմամբ, ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը, որը ստեղծվել է «հնարավորությունների ֆրանսերեն» ոգով: Այսպես է բնորոշում ֆրանսերեն լեզուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Վիրտուալ իրականություն, հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր և շատ ավելին ներկայացված կլինի Ֆրանսիայի տաղավարում, որը կգօրծի հոկտեմբերի 7-ից 12-ը ժամը 12:00 -20:00:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք
- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովովի անցկացման օրերը կլինեն ոչ աշխատանքային
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի մի մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը
- Հավանության է արժանացրել ֆրակոֆոն տնտեսական ֆորում կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը